Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած uպшնnւթյnւնից

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, Գյումրու շտապօգնությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով Գյումրի քաղաքի Տիմիրազև փողոց մեկնած խումբը հայտնաբերել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված միջոցառումներով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ վնասվածքներ ստացած անձի ինքնությունը, ով նույն փողոցի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին, ինչպես նաև շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս տուժողի  47-ամյա հարևանն է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել է արնանման նյութի հետքեր,  հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են դեպքի վայրում առկա տեսագրող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության, կատարվել են առգրավումներ և նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ քննությանը հետաքրքրող հանգամանքների պարզաբանման նկատառումներով։

Քննությամբ պարզվել է, որ նշված հարևանը և տուժողը վերջին շրջանում լարված փոխհարաբերություններ են ունեցել՝ վերջինիս շան պատճառով, քանի որ շունը մշտապես միզել է 47-ամյա հարևանի բակում գտնվող ցայտաղբյուրի մոտ: Դեպքի օրը, երբ 47-ամյա տղամարդը կրկին նկատել է շանը ցայտաղբյուրի մոտ, կրկին վիճաբանություն է առաջացել հարևանների միջև, որի ընթացքում տուժողը հարվածներ է հասցրել 47-ամյա հարևանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև վերջինս, իր տանից վերցնելով դանակ, գնացել է տուժողի տան բակ, որտեղ դարձյալ վիճաբանել են, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հարևանի մարմնի տարբեր մասերին ու նետելով դանակը՝ դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 47-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցագործությունն առերևույթ կատարելու համար։

Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Հարցաքննության ընթացքում վերջինս հաղորդում է ներկայացրել՝ տուժողի կողմից դեպքից առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ:

Դեպքի բոլոր հանգամանքներն անաչառ և համակողմանիորեն պարզելուն ուղղված քննչական և ապացուցողական գործողությունները շարունակվում են:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031