Kommersant.ru-ի հաղորդմամբ՝ Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեների 99,7%-ի մշակումից հետո Պուտինը ստացել է ձայների 87,31%-ը։
ՌԻԱ «Նովոստի»-ին Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը շփվել է պոնտիֆիկոսի հետ հայտնել է, որ Պուտինին շնորհավորել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Պուտինին արդեն շնորհավորել են՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մոլդովայի ընդդիմադիր առաջնորդ Իգոր Դոդոնը, Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլաինգ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի կառավարությունը։
Չինաստանի իշխանությունները ևս շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։


















































