Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում բնակիչների հետ զրույցում խոսել է 4 գյուղերի, այսպես ասած անկլավների հանձնման մասին՝ այդ թվում Ներքին Ոսկեպարի, ինչը կործանարար է, սահմանը գալիս վերջանում է մեր գյուղի գլխին։
Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի շտաբի նախկին պետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը։
«Բնակիչները պայման են դրել, 10 օր ժամանակ են տվել մտադրությունից հետ կանգնելու համար այլապես պատրաստ ենք կռվի, որ գաք հեռավորությունը տեսնեք կհասկանաք՝ գոյատևման խնդիր է առաջանալու, կենսական նշանակության ճանապարհ է փակվելու»,- ասաց գնդապետը։
Գնդապետի խոսքով՝ Փաշինյանը առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, բայց ժողովուրդը տեղում ընդդիմացել է։
«Ոսկեպարը եղել է դարպաս և դարպաս է, եթե տվեցին հակառակորդը դուրս է գալու Լոռի։ Ոսկեպարից ընդամենը 30 կմ այն կողմ Վանաձորն է։ Ժողովուրը միահամուռ կանգնած են։ Ժողովրդին նստացրել են դահլիճում, եկել խոստացել է, մարդիկ իրենց տեսակետն են հայտնել։ 10 օր կսպասենք արձագանքի, եթե հարցը չլուծվեց, ոսկեպարցիները իրենք կփորձեն հարցը լուծել՝ թեկուզ պատրաստ ենք պատրեազմի»,- ասաց նա։
Պահեստազորի գնդապետը ողջ հայութանը դուրս գալ ի պաշտպանություն գյուղերի, այլապես հակառակորդը կհայտնվի Լոռիում։
«Ոսկեպարցիները 90-ականներին ևս կռվի են դուրս եկել, թող ոչ ոք ոսկեպարցիներին պատերազմով չվախեցնի։ Մեր խնդիրը մեր գյուղի պաշտպանությունն է, մենք այլ խնդիր չենք դնում»։
Անի Գևորգյան















































