Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին

Այսօր բազմաթիվ հարցեր կան որոնց պատասխանը չեմ տա, ոչ թե նրա համար, որ դրանք չեմ պատկերացնում, այլ որովհետև այդ հարցերի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձևակերպվի և միայն մեզնից չէ կախված։

Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարող ենք գնալ լուծումների՝ առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ անվտանգությունն ապահովելու ենք։ Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով։ Սահմանը մի երևույթ է, որն իրավական պարիսպ է կառուցում։ Սահմանագծման ամենակարևոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն ու նրանց փոխարեն գան սահմանապահները, քանի որ այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելն ընդունված չէ։ Կրակում են, ոորովհետև վեճ է լինում, եթե վեճ չկա, կրակելու իմաստ էլ չկա։ Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք և ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջև բախումներ տեղի չունենան, դրա առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում», — նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ սահման ունենալու դեպքում երկիրն ունենում է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանում է արդյոք ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե ոչ։

Բնակիչներից մեկի հարցին, որ դեռ վերջերս «Google»-ի քարտեզներով սահմանն անցնում էր իր տան միջով, իսկ հիմա այն ընդամենը մի քանի մետր տեղափոխվել է, սակայն զինվորների ներկայության դեպքում իրենք ինչպես են ապրելու այդ տանը, Փաշինյանը պատասխանեց, որ իրենք պետք է գան ու տան այդ հարցի պատասխանը։

«Մենք հիմա առաջիկա աշխատանքների ու բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաև Ձեր հարցը, այսենք՝ այս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ի՞նչ երաշխիքներ ենք մենք տալիս։ Ու դա արդեն այն հարցը պետք է լինի, որին ոչ միայն ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի, այլ նաև Արդբեջանը։ Ես հիմա եկել եմ ոչ թե Ձեր հարցին պատասխանելու, այլ Ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու և այդ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու», — հավելեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031