РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցչին և ռուսական վճարային շուկայի աղբյուրին հայտնել է, որ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը։


















































