Skip to main content

«Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը

Լրահոս

Տավուշի այդ 4 գյուղերն шդրբեջшնшկшն են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր

Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում․ 24news.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը, ում խոսքով՝ դրանք սահմանազատող և սահմանագծող հանձնաժողովը պետք է որոշի վերադարձնել։

«Ոչ մի բան չի խոստացվել, որ որևէ բան պետք է տրվի Բաղանիսից ու Բերքաբերից։ Սահմանազատումը պետք է իրականացվի Տավուշի մարզում՝ ընդհանուր։ Հայաստանի Հանրապետությունում նման գյուղեր չկան և ՀՀ-ի տիրապետության տակ գտնվելը բացարձակապես կապ չունի, կա միջազգային իրավունք, Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հողեր կան Տավուշի մարզից, այդ հանձնաժողովի խնդիրն է լինելու՝ ինչ անել»,- ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ ՀՀ-ի 29 800 քառ կմ սահմանների վերադարձնելու մասին խոսք չկա։ «Որքանով ես եմ տեղյակ, նշված գյուղերը՝ տարածքները, նախկինում ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ մեր 31 գյուղեր, որոնց մասին վարչապետը բարձրաձայնել է և որոնց մասին բոլորն են խոսում, դրանք գյուղերի տարածքներ են, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են։ Իսկ նշված 4 գյուղերը ադրբեջանական նախկին բնակեցված գյուղեր են եղել»,- ասել է նա։

Ղալումյանը համաձայնվեց, որ այդ 4 գյուղերը հանձնելուց հետո, իհարկե, Վերին Ոսկեպարում բարդություններ լինելու են, որովհետև ճանապարհը տեղաշարժվելու է։

Ըստ նրա, այդ գյուղերում, որոնք պետք է վերադարձվեն, հայեր չեն ապրում։

Իսկ թե ինչպես է լուծվելու Արծվաշենի հարցը՝ ասաց, որ որոշում է կայացվել պրոցեսը սկսել Տավուշի մարզից։ Իսկ թե երաշխիք կա՞, որ նրանք էլ կվերադարձնեն՝ ասել է, որ որևէ երաշխիք չեն կարող տալ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031