Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ադրբեջանը Հայաստանին մեղшդրել է իսլшմшֆnբիшյի մեջ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից NewDay.am-ին հայտնում են․

Ադրբեջանի Հանրապետությունը, սեփական ցեղասպանական, հայատյաց քաղաքականությունը կոծկելու նպատակով, Հայաստանին ու հայերին միջազգային հանրության աչքերում փորձում է ներկայացնել որպես ագրեսոր, բռնարար ու այլատյաց՝ ներկայացնելով կեղծ պնդումներ:

Մարտի 15-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Համաշխարհային Իսլամաֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրած միջոցառմանը քաղակտիվիստ ներկայացող, Բաքվի իշխանությունների քարոզիչ Փարվանա Վելիևան, խոսելով «1987-1991 թթ․ Հայաստանից 300 հազար ադրբեջանցիների բռնի տեղահանության», «իսլամական մշակութային ժառանգության ոչնչացման» մասին,  Հայաստանին մեղադրել է իսլամոֆոբիայի մեջ։

Հարկ է հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են ինքնակամ ու առանց բռնության ենթարկվելու՝ անգամ անխոչընդոտ վաճառելով սեփական գույքն ու ունեցվածքը: Նույնը հնարավոր չէ ասել Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և այլ տեղերի շուրջ 500 հազար հայերի մասին, որոնք մազապուրծ են եղել։

Զավեշտալի է, բայց Բաքուն Հայաստանին ու հայերին մեղադրում է նաև իսլամատյացության մեջ: Ու սա այն դեպքում, երբ քրիստոնյա հայերը, համերաշխություն դրսևորելով այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի հետևորդների նկատմամբ, վերանորոգում են նրանց հոգևոր սրբավայրերը, միչդեռ իսլամական Ադրբեջանում միանգամայն հակառակն է տեղի ունենում: Ադրբեջանում ոչ միայն քանդում են մզկիթները, այլև խիստ սահմանափակումների ու ճնշումների ենթարկում հավատացյալներին: Ադրբեջանում փաստացի կան հարյուրավոր հավատացյալ բանտարկյալներ: Բաքուն անգամ չի խորշել հատուկ գործողություններ իրականացնել սեփական ժողովրդի դեմ․ 2015 թ. Նարդարան շիա հավատացյալների ավանում իրագործած հատուկ գործողությունը՝ սպանություններով, ձերբակալություններով զուգորդված, ցույց է տալիս, թե ինչպես է Բաքուն վերաբերվում իսլամին ու նրա հետևորդներին, որոնց նկատմամբ ճնշումները շարունակվում են մինչ օրս:

Իսլամական համերաշխության դրոշի ներքո հանդես եկող Ալիևի վարչակարգը ամիսներ շարունակ խուսափում է դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ռազմական գործողության վերաբերյալ, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանը, որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր ու իսլամատյաց լինելու մեջ, փաստերը, ընդ որում՝ միջազգային կառույցների կողմից ամրագրված, խոսում են այլ իրականության մասին, որը համառորեն փորձում են թաքցնել Բաքվում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև