Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՄՊՀ-ն հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

ՄՊՀ-ից NewDay.am-ին հայտնում են․

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

  • Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն  պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։
  • Պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսավարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական ծառայությունների ծավալը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 14,1 մլրդ դրամի։

Արձանագրված խնդիրները և առաջարկվող լուծումները

  • Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության կողմից ևս մատուցվել են պահնորդական ծառայություններ։ Հանձնաժողովը կարևորում է, որ տվյալ դեպքում պահնորդական կազմակերպությունները չհայտնվեն անբարենպաստ մրցակցային պայմաններում, ինչի կապակցությամբ լիազոր մարմնի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում։
  • Առկա են մի շարք օրենսդրական պահանջներ, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել տնտեսավարողների համար կամ որոնց ապահովումը գործնականորեն անհնար է։ Օրինակ՝ պահնորդական կազմակերպությունները պարտավոր են ապահովագրել պահնորդի կյանքն ու առողջությունը, սակայն ՀՀ ապահովագրական շուկայում այդ ծառայութունը չի մատուցվում։ Հանձնաժողովը համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկներ է ներկայացրել:
  • Որպեսզի կազմակերպությունները ստիպված չլինեն պահպանել և լիազոր մարմին ներկայացնել մեծ ծավալի փաստաթղթեր, Հանձնաժողովը առաջարկել է Պետական եկամուտների կոմիտեի և կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում լիազոր մարմնի կողմից ստեղծել պարբերաբար թարմացվող էլեկտրոնային շտեմարաններ, որտեղ կպահպանվեն և տեխնիկածրագրային միջոցներով կթարմացվեն կազմակերպությունների, պահնորդներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տվյալները։
  • Առաջարկվել է դիտարկել առանց զենքի օգտագործման պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար լիցենզավորման պահանջի վերացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է այդ ծառայությունների մատուցումը ներառել ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացնել համապատասխան հսկողություն՝ միաժամանակ ապահովելով ավելի դյուրին ընթացակարգեր։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031