Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք․ шրցшխցիները հшնրшհшվшք են արել

Ազատության հրապարակում կայացել է տեղահանված արցախցիների հրավիրած հանրահավաքը:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն հայտնել է, որ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության պահանջներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների օրակարգում ներառեն նաև արցախցիների հավաքական վերադարձի հարցը, շեշտեն, որ դա պատկերացնում են միայն այն դեպքում, երբ Արցախում կտեղակայվեն միջազգային դիտորդներ ՄԱԿ-ի մանդատով:

Ըստ նրա՝ գլխավոր նպատակը իրենց հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքը: Այստեղ նմանատիպ պահանջներ հնչելու են՝ ուղղված և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ միջազգային հանրության ներկայացուցիչներին, որ ապահովեն իրենց հավաքական վերադարձը։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց տներ, Արցախի նախկին պետնախարարը պատասխանել է․

Նա հայտնեց, որ իր պատկերացումն այն է, որ պետք է բացառել ուղղակի ադրբեջանական որևէ տիրապետություն, որովհետև այդ տիրապետությունը ցեղասպանական տիրապետություն է, ու պետք է լինեն միջազգային պաշտպանության բարձրագույն մեխանիզմներ, հնարավորինս միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, ու իրենք այնտեղ կարողանան ինքնիշխան կյանք վարել:

«Պատկերացնում եմ, որ պետք է Անվտանգության խորհրդի կողմից տրված մանդատով լիազորված խաղաղապահներ լինեն, որը նշանակում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է դրան համաձայնություն տան»:

Տեղահանված արցախցիները նաև սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում, կացարանների ապահովման հարցը, բայց նրանք շարունակում են պնդել, որ իրենց համար առաջնահերթ է հայրենիք վերադառնալը. այնտեղ թողել են հարազատների շիրիմները, շեշտում են, որ նաև ունեցվածքն են կորցրել, տները:

Արցախցիներն անընդունելի են համարում Հայաստանի կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, որը դեռևս քննարկման փուլում է: Կառավարությունն առաջարկում է ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, նրանք դա քիչ են համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև