Հավաստի լուրեր

Պատրաստ եմ անվճար իրականացնել այն զինծшռшյnղների պաշտպանությունը, ում կմեղադրեն Ադրբեջանի հետ շփման գիծը, իրենց ձևակերպմամբ՝ սшhմшնը հատելու և կրшկnցներին ի պատասխան՝ թշնшմnւն խnցելու համար | Քննիչներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից․ ո՞րն է պատճառը | Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Աննա Հակոբյանը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում | Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռшզմшկшն խորհրդի նիստին | Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում | 36-ամյա տղամարդը փորձել է դшնшկով կտրել 39-ամյա տղшմшրդnւ կոկորդը. ի՞նչ է կատարվել | Լավրովը նոր հայտարարություն է արել | Կառավարության քայլերի հեռանկարում ոսկեպարցի Սամվելի տունը և տնամերձի մի մասն անցնելու է Ադրբեջանին (լուսանկարներ) | Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Խաչատրյանը nրnնվnւմ է որպես шնhետ կnրшծ | Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է. Freedom House | Oկnւպшցվшծ Բերձnրը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ | Ամեն օր շարունակելու եմ մարդկանց օգնել, կյանքեր փրկել. փրկարար Արթուր Սուքիասյան | Հшկшհայկական դպրոցական օլիմպիադա՝ Ադրբեջանում

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հшնցшվոր սխեմայի կիրառմամբ օղի шրտшդրող ընկերությունը պետությունից շուրջ 3,2 մլրդ դրամի հшրկեր է թшքցրել

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք:

Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում երկար տարիներ գործունեություն իրականացրած Ռ.Գ.-ին և Ն.Հ.-ին պատկանող «Ռ․․․» ՍՊ ընկերությունը զբաղվել է խմիչքի արտադրությամբ և վաճառքով, հանդիսացել ավելացված արժեքի հարկ վճարող:

2017-2021 թվականների ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դիտավորությամբ, նշված ընկերության պատասխանատու անձինք տարբեր տարիների ընթացքում շուկայից, առանց հաշվապահական փաստաթղթերի, ձեռք բերելով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտ՝ նպատակ են ունեցել ձևական գործարքների պայմաններում ստեղծել սպիրտի օրինական շրջանառության իմիտացիա և այդ կերպ օրինականացնել նախ հիշյալ ծավալի սպիրտի ձեռքբերումը, որից հետո խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

Հիշյալ նպատակն իրագործելու համար նրանք հանցավոր համաձայնության են եկել երկար տարիներ ալկոհոլային խմիչքների ոլորտում գործունեություն ծավալած Ա.Գ.-ի հետ, որոշակի վարձատրության դիմաց, առանց իրական ձեռնարկատիրական գործունեության իրականացման մտադրության, վերջինիս կազմակերպմամբ տարբեր անձանց տվյալներով ընկերություններ ստեղծելու և դրանց միջոցով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտի շրջանառությունն իրականացնելու մասին: Այդ կերպ, առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության, 2017 և 2019թթ․ պետական գրանցում են ստացել 2 ընկերություններ, որոնք ստացել են ալկոհոլային սպիրտի թորման և օղիների արտադրման լիցենզիա:

Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու, իսկ հետագայում հնարավոր հարկային պարտավորությունները վճարելուց խուսափելու համար Ա.Գ.-ն նշված ընկերությունների տնօրեններ է նշանակել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց:

2017թ. նոյեմբեր-2018թ. մայիս ամիսների, ինչպես նաև 2019թ. դեկտեմբեր-2020թ. մայիս ամիսների ընթացքում «Ռ․․․» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձինք նշված երկու ընկերությունների անվամբ դուրս են գրել ընդհանուր շուրջ 1140 տոննա ալկոհոլային՝ 96 տոկոսանոց սպիրտի մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ, սակայն սպիրտի փաստացի մատակարարումը կատարվել է «Ռ․․․» ՍՊ ընկերության կողմից: Փոխարենը նշված ընկերությունները դուրս են գրել ընդհանուր շուրջ 1․515․000 շիշ օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ:

Նշված երկու ընկերություններից մեկը հետագայում լուծարվել է, մյուսը գտնվում է լուծարային գործընթացում:

Նույն հանցավոր սխեման կիրառվել է նաև 2021թ․ մարտին։ Հանցավոր գործունեություն իրականացնելու համար այս դեպքում ներգրավվել է ակցիզային դրոշմանիշներ ունեցող նոր՝ 2016թ․ պետական գրանցում ստացած ընկերություն: Լուծարային  գործընթացում գտնվող «Ռ․․․» ՍՊԸ-ի գործունեությունը շարունակելու նպատակով 2021թ․ մարտ ամսին Ռ.Գ.-ի կողմից հիմնադրվել է այլ՝ «Է․․․» ՍՊԸ-ն։ Վերջինիս տնօրենին փոխանցվել է վերոնշյալ ընկերության անվամբ ստացված 444.660 հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց օգտագործմամբ Ռ.Գ.-ի կողմից հիմնադրված այլ ՍՊԸ-ի արտադրական հասցեում արտադրվել, սակայն մյուս ընկերության անունով պիտակավորվել է 4660 շիշ օղի: Նշված արտադրական քանակության հիմքեր ստեղծելու նպատակով ընկերությունների կողմից միմյանց անվամբ դուրս են գրվել համապատասխան քանակների օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ:

Արդյունքում հիշյալ օղիներից ՀՀ տարածքում գործող մանրածախ առևտրով զբաղվող տարբեր տնտեսվարողներին իրացվել է շուրջ 1.862 շիշ օղի, մնացորդային՝ արտադրված 2.798 շիշ օղիները հայտնաբերվել են խուզարկության ժամանակ, իսկ 440.000 հատ ակցիզային դրոշմանիշերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել է հանցագործության սխեման, դրանում ներգրավված անձանց շրջանակը: Քրեական հետապնդումներ են հարուցվել 4 անձանց նկատմամբ։ Հանցավոր մեխանիզմում ներգրավված անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ։

Նշանակված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որի արդյունքում պարզվել է, որ «Ռ․․․» և «Է․․․» ՍՊ ընկերությունների փաստացի սեփականատերեր Ռ.Գ.-ն և Ն.Հ.-ն խուսափել են առանձնապես խոշոր չափերով 2.381.238.862 ՀՀ դրամ հարկեր վճարելուց, որը հաշվարկված 811.817.885 ՀՀ դրամ տույժերի հետ միասին կազմում է 3.193.056.747 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում հիշյալ անձանց կողմից արդեն իսկ պետությանը պատճառված 3.193.056.747 ՀՀ դրամ վնասից 1.671.527.000 ՀՀ դրամը վերականգնվել է, որն ուղղվել է հարկային պարտավորությունների մարմանը, իսկ մնացյալ մասով կազմվել է վճարման ժամանակացույց:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930