Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ յուրաքանչյուր ոք՝ թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական, հասկանում է, որ այս գործընթացը անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է ու այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մտնում։

Ըստ Օհանյանի՝ նրանց մեջ կարող են լինել նաև զինվորականներ։ Թեև բանակը այսօր կարգապահ կառույց է և իրականացնում է մեր երկրի անվտանգությունը, բայց պետք է հրաժարվել անօրինական տրվող հրահանգներից։

Օհանյանի խոսքով՝ հայ ժողովուրդը իր ներուժով կարող է  համախմբվել՝ իր պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու համար։ Վերջին շրջանում ընդդիմությունը անընդհատ ուշադրության կենտրոնում է պահել սահմանային անվտանգությունն ու արտաքին քաղաքական այն ուղղությունները, որը վերաբերում է խաղաղության օրակարգին։ ԱԺ-ն ունի գործիքակազմ վերահսկելու ՀՀ  բոլոր ոլորտները, այդ թվում սահմանագծում և սահմանազատումը։

«Վաղը ինքս այցելելու եմ  սահմանամերձ բնակավայրեր, մենք ուշադրության կենտրում ենք պահում այդ հարցերը, մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքի  ենք։ Բայց նաև մեր գործունեությունը ԱԺ-ից դուրս ենք իրականացնելու, այսօր գլոբալ վերագնահատում է իրականացվում ընդհանուր ներքին քաղաքականության, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մենք մեր գործիքակազմը ամբողջությամբ օգտագործելու ենք թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս։ ԱԺ-ից դուրս մեր գործունեությունը իրականացվելու է երկու ուղղությամբ՝ աշխատանք համակիրների  ու քաղաքացիների հետ, հատկապես սահմանային համայնքներում ու նաև, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողություններ։ Կոչ կանեի ընդդիմադիր ամբողջ հատվածին, քաղաքական ուժերին՝ գտնել համագործակցության եզրեր, ճիշտ գնահատել իրականությունը ու շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Օհանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031