Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Քարտեզներն անընդհատ փոփոխվում են. կարող է գետի հուն փոխվի, սարի հետ կապված փոփոխություններ լինեն. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, ասաց, որ քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, քանի որ կան բազմաթիվ քարտեզներ և դրանք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում։

Ըստ նրա՝ քանի որ կարող է գետի հուն փոխվի, սարի հետ կապված փոփոխություններ լինեն, հանքարդյունաբերությունը փոխում է բնական ներկայացվածությունը նաև թղթի վրա, այսինքն՝ քարտեզը միշտ փոփոխվում է։ Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում հատվածական։

«Այս ընթացքում այնքան քարտեզի թեման չի շահարկվում, որքան այն, թե Հայաստանն իր տարածքն է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի։ Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն, ինչը մերն է՝ մերն է, բայց դա պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Դա պետք է ընդունի նաև հակառակ կողմը»։

Նա ասաց՝ հիմա շատ է շահարկվում, թե այս լուծումներին մենք գնում ենք միակողմանի. «Բացարձակ, միակողմանի չի կարող լինել։ Մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք՝ պարզելու, թե որն է մերը, որը՝ իրենցը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև