Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Բարձրացվել է Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալված Նովիկովի հարցը։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան կստանա։
Հաղորդվում է, որ Յարոսլավ Նովիկովը չկարողացավ Վրաստանում բուլղարական վիզա ստանալ, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված եկավ Հայաստան։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ զինծառայությունից խուսափելու համար։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Բելառուսի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր 4 տղամարդ, որոնք մեղադրվում են զորակոչից խուսափելու մեջ։


















































