Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Անձնական ամբիցիաները, խանդը և նեղ շահերն այս պահին պետք է կտրուկ մոռանալ. «բոլոր տաղանդների կառավարություն» պետք է ձևավորել․ Վահե Հովհաննիսյան

Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով։ Բնակչության 90 տոկոսն առայժմ դա չի պատկերացնում։
Դիմադրության նոր ձևաչափեր են պետք։ Ազգային և պետական դիմադրություն կառուցող իշխանությունը և ինչ-որ առումով ընդդիմությունը չեն կարող լինել պատահականության, ժառանգականության կամ փող ունենալու սկզբունքով ձևավորված։ Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք։
1806 թվականին պատերազմող Անգլիայում վարչապետ Ուիլյամ Գրենվիլը նպատակ դրեց՝ ձևավորել հնարավոր ամենաուժեղ կառավարությունը՝ «բոլոր տաղանդների կառավարություն (The ministry of all the talents) ներառելով գրեթե բոլոր խմբավորումների առաջատար քաղաքական գործիչներին։ Բոլոր հակասությունները դրվեցին մի կողմ։ Թագավոր Ջորջ III-ի պատրաստակամությունը՝ մի կողմ թողնելու անցյալի
թշնամությունը հանուն ազգային միասնության, շատերին
խրախուսեց՝ միանալու կամ աջակցելու կառավարությանը: Հետագայում The ministry of all the talents-ի գաղափարը տարբեր ձևակերպումներով կիրառվեց տարբեր երկրներում՝ ծայրահեղ իրավիճակներում։
Այսօր Հայաստանը պետք է գնա նույն ճանապարհով, ուրիշ ելք այս պահին չկա։ Իշխանության մեկ հոգին ու նաև իշխանությունից դուրս որոշ մարդիկ խանգարում են դրան։ Մենք ունենք մի քանի տասնյակ, իրոք մեծ թվով, գրագետ-ունակ անհատների ցանկ, բայց չենք կարողանում ձևավորել գրագետ-ունակ ձևաչափ, որն այս պատմական, ծայրահեղ դժվար պահին կվերցնի պատասխանատվություն։ Անձնական ամբիցիաները, խանդը և նեղ շահերն այս պահին պետք է կտրուկ մոռանալ, քանի որ վատագույն զարգացումների պարագայում բոլորի շահերին և ամբիցիաներին, միևնույն է, փլուզում է սպասում, Արցախը վկա։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ մեր սահմաններին և երկրի ներսում, մնացածն արկածախնդրություն է, իսկ դա հնարավոր է միայն այս տարբերակով։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Facebook
Twitter

Կարդացեք նաև