«Իմնեմնիմի» հաղորդման արտակարգ թողարկման ժամանակ, անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին, Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ասաց, քննչական կոմիտեի հայտարարությունը ոչ թե ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունն է, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քննչական կոմիտեից հայտարարություն է:
Ըստ Մելիքյանի՝ խոսքը վերաբերում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հեղինակային 83-րդ հաղորդման ժամանակ քաղաքական բովանդակություն ունեցող հարցի քննարկման ժամանակ ինտենսիվ, խիստ քննադատությանը: Այս իրավիճակում քաղաքական հարցի քննարկման ժամանակ հնչում են կոշտ քաղաքական ձևակերպումներ:
«Մենք այս պահի դրությամբ համարվում ենք ժողովրդավարական երկիր և բազմիցս ստանդարտները մեջբերում ենք՝ քաղաքական խոսքն ամենաբարձր պաշտպանությանն է ենթակա»,- ասաց Մելիքյանը։















































