Լրագրողների հետ զրույցում հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը ասաց, որ Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։
«Ցավոք, ինչպես սպասելի էր, դատարանը երկու ամսով կալանավորեց Վազգեն Սաղաթելյանին։ Նրան տեղափոխում են Արմավիր ՔԿՀ», — ասաց Արսեն Բաբայանը՝ շեշտելով, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։
Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էր երեկ՝ մարտի 22-ին։ Հրապարակված կադրերից երևում էր, որ ձերբակալողները դիմակավորված էին։
















































