ՌԴ քննչական կոմիտեն հայտնում է, որ Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի։ Այս մասին հայտնել է։
Ըստ հաղորդագրության՝ այս պահին դրությամբ հաստատվել է, որ զոհերի թիվը 93 է։ Զոհերի թիվը դեռ կավելանա։
Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի արտազատումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 60 զոհի և 120 վիրավորի մասին։ Զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ։


















































