Զինվորական դատախազի ավագ օգնական Ֆիրադ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Էլժան Էմին օղլու Բաղիրովի ինքնասպանության մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, կատարվել՝ անհրաժեշտ քննչական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։


















































