Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը հանձնող չի. այդ գյուղերն ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասել

Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի: Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է՝ մենք պետք է մեր սահմանը գծենք Ադրբեջանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 տարածքները Ադրբեջանին թողնելու հարցին:

«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է: Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է: Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն:

Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից, որովհետեւ ուժ չունեինք պահելու: Այս տարիների ընթացքում մսխել էինք մեր ռեսուրսները: Ադրբեջանցին 26 տարի զինվում էր, մենք կենացներ էինք խմում:

Հիմա էլ Երեւանից դուխ են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք: Բայց, որ էնտեղ կռիվ եղավ Երեւանից ոչ ոք չի գնալու էնտեղ: Դրա համար ոսկեպարցին պետք է իմանա, որ կա պետություն, կա բանակ, կան պետական շահեր, պետք է լինի պետական սահման, որ էլ կյանքում չխախտվի ոչ այս կողմից, ոչ այն կողմից»,-ասել է նա:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Գագիկ Մելքոնյանն ասել է. «Սահմանազատման հասնելուն էլ շատ գործընթացներ կան: Այնպես չէ, որ վաղը եկան, ասելու են՝ սա է գծերը, գնացեք: Մենք այնտեղ կոմունիկացիաներ ունենք, որ անցնցում են այդ տարածքներով: Այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031