Ակնհայտ է, որ հերթական անգամ իշխանություններն իրավական գործընթացներն օգտագործում են բացառապես քաղաքական նպատակներով՝ յոթ տարի «պայքարելով» նախկինների և նախկին բարքերի դեմ. Մեսրոպ Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց արագիլը. Սաղաթելյանը հեգնում է | Գագաուզիայի ղեկավարը դիմել է Պուտինին՝ խնդրելով օգնել իր ազատ արձակմանը | Ժողովո՛ւրդ ջան, ուսանողին ինչն է խանգարում նստել հեծանիվ ու գնալ տուն. Փաշինյան | Գլխավոր դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը | ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե | Երևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբացի Հրվ. Կովկասի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար | Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. փաստաբան | Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան | Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ | Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ) | Ալիևները մեկնել են Արցախ | Հանգիստ նստեք տեղներդ, երկրորդում եմ վարչապետի երեկվա բոլոր արտահայտությունները. Ալեն Սիմոնյան | Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն Հովասափյան | Գյումրիում կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել է

Լրահոս

Մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան

Ապրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կարևորագույն իրադարձություն է տեղի ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում։

«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը կայանալու է «Տիգրան Մեծ» սրահում։

Նախաձեռնող խմբի ղեկավարը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է։ Առաջ անցնելով նկատենք, որ համանուն շարժումը, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, կուսակցության չի վերածվելու, այն պահպանելու է իր գործունեությունը և շարժման էությունը։ Արշակ Կարապետյանը տարբեր քաղաքական ուժերի, վերլուծաբանների հետ շփումներում, եկել է այն համոզման, որ անհրաժեշտ է ստեղծել «Համահայկական ճակատ» շարժում՝ քաղաքական պայքարն ավելի արդյունավետ եղանակով կազմակերպելու նպատակով։

Ստեղծվելով հոկտեմբերին՝ «Համահայկական ճակատը» զգալի աշխատանք է տարել Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում՝ միավորելով կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մի շարք առաջատար հանրային դեմքերի՝ պայքարելու գործող իշխանությունների դավաճանական քաղաքականության դեմ։ «Համահայկական ճակատ» շարժումը շարունակելու է նույն ոգով իր աշխատանքը, և շարժման մաս կազմող քաղաքական ուժերը կարող են չանհանգստանալ։

Ինքը՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, համագումարի աշխատանքներին կմիանա տեսակապով, խոսելու կուսակցության հիմնադրման շարժառիթների, նպատակների, գործունեության մասին։ Կուսակցություն ստեղծելու մասին Արշակ Կարապետյանն ավելի վաղ հայտարարություն էր արել, նշել, թե՝ հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնադրելու համար, իսկ կուսակցությունն ընդամենը բազմաթիվ միջոցներից մեկն է Հայաստանի գործող իշխանությունների դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու, քաղաքական առաջիկա պրոցեսներին մասնակցելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև