Թաթոյան հիմնադրամից NewDay.am-ին հայտնում են․
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է:
Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը
խաթարելու հաշվին:
Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ,
մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած
իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև
սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:
Տավուշում տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ
«սահմանազատման» հետ:


















































