«Washington Post»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը բարդ իրավիճակում են հայտնվել և, հնարավոր է, ստիպված լինեն նահանջել։
Ըստ նրա` այս ամենը տեղի կունենա, եթե ԱՄՆ-ն անհրաժեշտ ռազմական օգնություն չցուցաբերի Ուկրաինային:
Զելենսկին հայտնել է, որ հետաձգվում է 60 միլիարդ դոլարի ռազմական փաթեթի հաստատումը, ինչը թանկ է նստում Ուկրաինայի վրա։


















































