Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա խորհրդակցության մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ուզում է սկսել նոր նշանակումներից և ասել, որ պարոն Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։
Նա նաև հայտնեց, որ Արմեն Առաքելյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի Առևտրի ծառայութունների և գովազդի վարչության պետի ժամանակավար պաշտոնակատար։
Իսկ երրորդ հրամանագրով Սևակ Մելքոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ։


















































