Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մենք Ռnւuшuտшնի հետ նույն լեզվով չենք խոսում, առկա խնդիրները անհնար է թաքցնել. Արարատ Միրզոյան

Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ այսօր մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։

Լրագրողը հարց է ուղղել, որ վերջին տարիներին թվում է, թե Հայաստանը շրջադարձ է կատարել դեպի Արևմուտք, ապա նա հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանի չի՞ վախենում դաշնակից համարվող Ռուսաստանի պատասխանից:

Միրզոյանը պատախանել է, որ իրենք ժողովրդավարական երկիր են և ցանկանում են ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Իրենք տեսնում են, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Իրենք նաև տեսան, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, և սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց:

Նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի և Հայաստանի մի մասի խաղաղությանը։ Ռուսաստանը խաղաղապահներ էր ուղարկել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, սակայն մենք ականատես եղանք բազմաթիվ հարձակումների Հայաստանի սահմանի վրա:

«Չենք կարող ասել, որ գոհացուցիչ արձագանք ենք ստացել մեր դաշնակիցներից։ Այսպիսով, անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք խնդրեցինք, որ Եվրամիությունը գա ու մշտադիտարկի իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունն ու զարգացումը ժողովրդավարական ճանապարհով և ինստիտուտներով, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում»։

Խոսելով այս համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակի մասին՝ Միրզոյանը հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն տնտեսական հարաբերություններ, երկկողմ առևտուր, համագործակցության տարբեր ոլորտներ և լավ կապեր անվտանգության առումով։

«Բայց ճիշտ է նաև, որ այսօր մենք նույն մտքերը չունենք և, պարզ ասած, նույն լեզվով չենք խոսում»,- ասել է նա ու նաև հավելել, որ այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հավանականության մասին՝ ԱԳ նախարարն ասել է. «Ես չեմ կարող կանխատեսել ապագան, բայց գիտեմ, որ Հայաստանն արդար ակնկալիքներ ունի, որպեսզի երկու երկրի կողմից ստանձնած տարածքային ամբողջականությանն ուղղված հանձնառությունն արտացոլվի գրավոր փաստաթղթում։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի այդ պարտավորությունները կատարվեն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031