Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Պաշտոնապես քանի՞ հшյ է պшհվում Ադրբեջшնում

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնապես Ադրբեջանում պահվում են 23 հայեր, որոնք չունեն նույնական իրավական կարգավիճակ։

Ըստ նրա՝ նրանց մի մասը զինվորականներ են և որակվում են որպես ռազմագերիներ, ունենք նաև քաղաքացիական գերիներ և նաև Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներ, ովքեր իրենց գործունեության և տեսակետների համար են հետապնդվում, ուստի դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ։ Այս բոլոր գործընթացներում էական նշանակություն ունի էթնիկ պատկանելիության հատկանիշը։

Սահակյանը ասաց, որ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ՝ ֆինանսական ահաբեկչություն, զինվորական ապօրինի խմբավորումներ ստեղծելու, զինելու, ապօրինի խոշտանգման, և այլնի համար, և հարցը ներկայացնում է ներպետական կարգավումների կոնտեքստում։ Շուրջ 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են։

Նա հայտնել է նաև, որ կան նաև բռնի անհետացման ենթարկված գերիներ։

«Մենք չունենք տեղեկություն 2023թ.-ի պատերազմի հետևանքով բռնի անհետացման դեպքերի մասին, բայց շուրջ 80 գործ ունենք դեռևս 44-օրյա պատերազմից, և այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն, որևէ կերպ չի ցանկանում հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը և ճշմարտության իրավունքն ապահովել ընտանիքներին»,-ասաց նա և նշեց, որ անհետ կորածների խնդիրը ևս շարունակվում են չլուծված մնալ։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031