Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը վաբանկ է գնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպմանը ՌԴ-ն բավականին կոշտ արձագանքեց։ Հայկական կողմն էլ սուր պատասխանեց։ Այդ «պատասխանատու գործը» կարծես վստահվել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին: Ժամանակին ռուսական շրջանակների կողմից ընդունելի այս գործիչն այնքան հեռուն է գնացել, որ Հ1-ի եթերում օրերս ասաց, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» մեր պետականությունը, որ ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, Արցախը հանձնել եւ այլն:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինն այդ ամենը որակեց սուտ։ Փաշինյանը փորձում է Ալեն Սիմոնյանի բերանով վերջակետ դնել մազից կախված հայ-ռուսական հարաբերություններին եւ միանգամից մի քանի նապաստակ է սպանում` Ալեն Սիմոնյանին «փչացնում» է մինչեւ վերջ, զոնդաժ է անում, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի այս հայտարարություններին․ եթե արձագանքը շատ կոշտ լինի, «ժերտվա» կտա ԱԺ նախագահին, թե դա նրա անձնական կարծիքն էր: Եթե շատ կոշտ չլինի, վերջնականապես կթռչի Արեւմուտքի գիրկը՝ այրելով հայ-ռուսական բոլոր կամուրջները»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև