ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է Բաքվի էսկալացիայի մասին հայտարարությանը, սակայն ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կամ հրետանու արտասովոր տեղաշարժ չի նկատել։
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը` նշել է, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ։
Իրենք հավատարիմ են մնում տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն, որը հարգում է բոլորի իրավունքները։
Պետդեպից կրկին հայտարարել են՝ կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է:















































