«Գոյ» թատրոնից դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում դերասան Սարգիս Արզումանյանը ասաց, որ ինքն իր անունից է ասում, որպես Սարգիս Արզումանյան, վաղվանից հայտարարում է անժամկետ նստացույց:
Նա հավելեց, որ նստելու է իրենց «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչև վարչապետն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու է այնքան, մինչև իրենց թատրոնի դուռը իրենց առաջ բացվի ու ինքը իր ընկերների հետ մտնի թատրոն:
«Սա խոսում եմ վաղվա գործողության մասին, իսկ հաջորդ օրվա գործողության մասին կխոսենք վաղը: Մեր հավաքած ստորագրությունները կուղարկվեն և՛ վարչապետի աշխատակազմ, և՛ ԿԳՄՍ նախարարություն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:


















































