Skip to main content

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

«Համահայկական ճակատը» փորձելու է դառնալ նոր ընդդիմnւթյnւն և 3-րդ nւժ

Площадь Республики/Հանրապետության հրապարակ  տելեգրամյան ալիքը հոդված է հրապարակել, ներկայացնում ենք այն․

Ապրիլի 5-ին Երևանում կկայանա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն այդ օրը կարևոր «մեսիջներով» է հանդես գալու՝ կապված Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության և առկա մարտահրավերների հետ։

Ռազմա–քաղաքական լուրջ «բեքգրաունդ» ունեցող Արշակ Կարապետյանը մտնում է մեծ քաղաքականություն։ ՀՀ ներքաղաքական դաշտը կարիքն ունի ռազմական գործի գիտակ մարդկանց, քանի որ թուրք–ադրբեջանական տանդեմը շարունակում է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու անգամ հայ ժողովրդի գոյությանը։

Կարապետյանն իր բազմաթիվ ելույթներում կարևորել է հայոց բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման, նոր զինատեսակների ձեռք բերման կարևորությունը։ Վերլուծելով Կարապետյանի հարցազրույցները կարելի է հանգել այն եզրակացության, որ տվյալ քաղաքական գործիչը կարևորում է հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունների զարգացումը։ ՌԴ–ի և Իրանի հետ ռազմավարական կապերի խորացումը կարևոր է Կարապետյանի համար, որպես արտաքին քաղաքական ուղենիշներից մեկը։ Հավանաբար նրա կուսակցությունն էլ իր ծրագրերում ներառելու է այդ ուժային կենտրոնների հետ կապերի ամրապնդման կարևորության մասին դրույթը։

Կարապետյանը խիստ քննադատում է Փաշինյանի և թիմի վարած ներքին և հատկապես արտաքին քաղաքականությունը։ «Համահայկական ճակատը» մասնակցելու է ՀՀ ապագա ընտրական գործընթացներին՝տվյալ կուսակցությունը ներքաղաքական դաշտում զբաղեցնելու է ընդդիմության շարքերը։ Կարապետյանը պետք է իր շուրջը համախմբի քաղաքական լուրջ թիմ՝բարձրացնի սեփական կուսակցության ճանաչելիությունը, քանի որ Արշակ Կարապետյանն ողջ կյանքում զբաղեցնելով ուժային պաշտոններ հայտնի չի եղել հանրության լայն շրջանակներին՝ էլեկտորատին։

Այսօր ՀՀ քաղաքացիները ցանկանում են քաղաքականության մեջ տեսնել նոր դեմքեր՝նոր ուժեր, որոնք կապված չեն լինելու ոչ Փաշինյանի, ոչ նախկին իշխանությունների հետ։ Ամենակարևորը՝էլեկտորատը ցանկանում է լսել կոնկրետ լուծումներ՝անվտանգային, բանակի, սահմանների ամրապնդման, Ադրբեջանին դիմակայելու հետ կապված, բացի այդ՝երկրորդ կարևորագույն թեման էլեկտորատի համար դա սոցիալ–տնտեսական խնդիրների լուծումն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031