Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Անի Նազարյանը ճանաչվել է шնչшփшհшuների գործերով և ընտшնեկան բռնnւթյшն դեմ պայքարի լավագույն տեսուչ

ՆԳՆ-ից NewDay.am-ին հայտնում են․

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ենք.առավոտյան խորհրդակցություն է։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Նազարյանը համապատասխան հանձնարարականը ստանալուց հետո շտապում է Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց՝ աշակերտների հետ հերթական իրազեկման դասընթացն անցկացնելու։
Անի Նազարյանը ճանաչվել է 2023 թ. անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի լավագույն տեսուչ։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ Անին միշտ սպասված է, դպրոց գալիս է ոչ թե որպես տեսուչ, այլ երեխաների ընկեր, ուսուցիչ ու պաշտպան։
Դասի ընթացքում աշակերտները համակ ուշադրությամբ լսեցին, հարցեր ուղղեցին, կիսվեցին իրենց կարծիքներով։ Դասամիջոցի զանգը ոչ մեկին չմտահոգեց. զրույցը սովորականից երկար տևեց՝ ասելիքը շատ էր։ Դասի ավարտին էլ երեխաները շտապեցին կիսվել իրենց տպավորություններով։
Անի Նազարյանը սպասարկում է Արմավիրի մարզի 11 դպրոց, որտեղ սովորում են ավելի քան 2000 աշակերտ։ Մեր այն հարցին, թե ինչու ընտրեց ոստիկանի մասնագիտությունը, Անին ասում է՝ մանկուց է սիրել համազգեստը, իսկ կրթությամբ մանկավարժ լինելն օգնում է երեխաների հետ աշխատելիս ։
Դպրոց այցից հետո մեկ այլ ահազանգ՝ այս անգամ ընտանեկան բռնության հետքերով: Անին շտապում է դեպքի վայր՝ պարզելու հանգամանքները։
Անիի ղեկավարության խոսքով՝ նա ունի դրական ծառայողական բնութագիր, վայելում է անձնակազմի հարգանքը, բանիմաց է:
Ոստիկանության մայոր Նարեկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ Անի Նազարյանը մեծ աշխատանք է կատարում նաև մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հետ՝ իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ: Իր կատարած աշխատանքի մասին Անին երկար խոսել չցանկացավ. ասում է՝ չեմ սիրում ինքս ինձ գնահատել, միայն պատմեց, թե ինչպես է իմացել, որ ընտրվել է նախորդ տարվա անչափահասների գործերով լավագույն տեսուչ:
Անի Նազարյանն իր բարեխիղճ ծառայությամբ ապացուցում է՝ երբ աշխատանքդ սիրով ու նվիրումով ես կատարում, առանց գնահատականի ակնկալիքի, գնահատականը երբեք չի ուշանում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև