«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները։
Ըստ հարցումների՝ քաղաքացիների 75%-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, և միայն 8%-ն է դրական գնահատական տվել։
Նավասարդյանի նշեց, որ այս ցուցանիշն աննախադեպ է։ Եթե 2023 թվականի հունվարին քաղաքացիների 13,8 տոկոսը և մարտին 16,2 տոկոսը նշել են, որ լիովին դրական են գնահատում, ապա անգամ այդ ցածր ցուցանիշը հիմա կիսվել է, և միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերվում Փաշինյանի աշխատանքին։
Քաղաքացիների գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական են գնահատում և 47,1 տոկոսն ընդհանրապես բացասական են գնահատում նրա աշխատանքը
Ըստ Նավասարդյանի՝ սա շատ խոսուն պատկեր է։
Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը։ Հարցրել են քաղբանտարկյալների, Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Հարցումներին մասնակցել է 1,101 մարդ։


















































