Skip to main content

ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Լրահոս

Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել մասնակցել Աննա Հակոբյանի նախաձեռնած ընթրիքին, տոմսի արժեքը 1 մլն դրամ է

Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնությանը, գնել 1 մլն դրամ արժողությամբ տոմսերը․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։

«Ցուցահանդես-վաճառքի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 7-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց հետո հնարավոր կլինի ներկայացնել վիճակագրություն: Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնությանը, գնել 1 մլն դրամ արժողությամբ տոմսերը՝ այդպիսով աջակցելով սկսնակ կին գործարարներին»,- տեղեկացրեց Մկրտչյանը և հիշեցրեց, որ ամբողջ հասույթը դրամաշնորհների տեսքով ուղղվելու է մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

Մկրտչյանը նաև հիշեցրեց, որ ընթրիքի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 10-ը, որից հետո Հիմնադրամը կամփոփի արդյունքները:

Հարցին՝ արդյոք բացի սկսնակ կին գործարարներից հրավիրվել են ավելի փորձառու գործարարներ, նա արձագանքեց, որ նախաձեռնությունը բաց է բոլոր կին գործարարների համար, ովքեր կցանական աջակցել սկսնակ կին գործարարներին՝ մասնակցելով ընթրիքին:

«Բարեգործական ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել 1 մլն դրամ արժողոթյամբ տոմսեր, իսկ ցուցահանդես-վաճառքին մասնակցությունն անվճար է: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է կապ հաստատել հիմնադրամի հետ՝ զանգահարելով 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին»,- տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, որ նախաձեռնում է բարեգործական ընթրիք՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով։ Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս, որի արժեքը 1 մլն դրամ է։

Հեղինակ Ամալյա Առաքելյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031