Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Միգրացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրի շրջանակում մեկնարկել են թվայնացման գործընթացներ

ՆԳՆ-ից NewDay.am-ին հայտնում են․

Ապրիլի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանը մասնակցել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ «Ամրապնդելով միգրացիայի ոլորտում քաղաքականության հիմքերի և կարողությունների արդյունավետ կառավարումը, Հայաստանում ապաստանի տրամադրման կառավարման զարգացումը և ՄՔԾ վերակազմակերպման աջակցությունը» ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի այլ կազմակերպությունների պատվիրակներ:
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը, ծրագրի շրջանակներում իմպլեմենտացնող բոլոր կառույցներին՝ երկարատև համագործակցության համար։ Նա նշել է, որ գործընկերությունն աստիճանաբար վերածվել է միասնական նպատակի, արժեհամակարգի իրացման համագործակցության։
Արփինե Սարգսյանը կարևորել է միջազգային գործընկերների օժանդակությամբ և կայուն համագործակցության արդյունքում առկա ծրագրի շրջանակներում այն թիրախները, որոնք միտված են ինչպես միգրացիոն կառավարման նոր սխեմայի առաջքաշմանը, այնպես էլ այնպիսի անձնակազմի և մեթոդաբանությամբ աշխատանքին, որը թույլ կտա հանրությանը մատուցվող ծառայությունների տեսանկյունից սահմանել նոր նշաձող և հետևողականորեն ամրապնդել այն:
«Երբ մենք խոսում ենք միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին, դա ներպետական շրջանակներում մեզ բոնուսներ է տալիս, բայց շատ կարևոր է նաև միջպետական հարաբերությունների՝ ընդհանուր առմամբ միջազգային համագործակցության տեսանկյունից, որովհետև միգրացիոն շղթան շատ լայն է, և երբ մենք տարբեր ոլորտներում համագործակցության հավակնություններ ունենք, ԵՄ մեր գործընկերների հետ համագործակցության ուղղությունները խորացնելու միտում ունենք, երբ մենք խոսում ենք վիզաների ազատականացման մասին, շատ կարևոր է ունենալ նաև ճիշտ ստանդարտներ հանրապետությունում, որոնք կօգնեն ապահովելու սահուն երկխոսություն այլ պետությունների հետ»,- իր խոսքում նշել է Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում բոլոր բաղադրիչները ձևավորված են միասնական գաղափարախոսության հենքով, ինչը թույլ է տալիս կիրարկման փուլում սահմանել բոլոր անհրաժեշտ գործողություններն ու նշաձողերը։ Խոսելով Միգրացիայի և քաղաքացիական ծառայությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ նա անդրադարձել է նաև ինստիտուցիոնալ և գործառնական փոփոխություններին։
Արփինե Սարգսյանն անդրադառնալով միջազգային գործընկերների օժանդակությամբ անձնակազմի առաջնային ինտենսիվ վերապատրաստումներին՝ նշել է դասընթացների արդյունքում որակական առումով նոր անձնակազմի, նոր գաղափարախոսության ակնկալիքների մասին, ինչը բովանդակային առումով թույլ կտա իրականացնել բարեփոխումների օրակարգում նախանշված միգրացիոն և քաղաքացիության ոլորտի քաղաքականություն:
ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ մշակվել է ոլորտի նորմատիվ իրավական դաշտը, մեկնարկել է ծառայության էլեկտրոնային համակարգերի ներդրման և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացը:
Առաջիկայում իրականացվելիք քայլերի մասին խոսելիս նշվել է, որ շարունակվելու է իրավական դաշտի, թվային լուծումների, կրթական ծրագրի և որակի ապահովման զարգացումը:
«Այս պահին միգրացիայի ոլորտում բարեփոխումների իմաստով սա ամենամեծ ծրագիրն է. այն արդիականացման ծրագիր է։ Մեր հիմնական նպատակը միգրացիոն ոլորտի արդիականացումն է: Էական է, որ ծրագրի շրջանակներում մենք ունենք անդրադարձ ինչպես քաղաքականության մշակմանը, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ այդ քաղաքականությունները իմպլեմենտացնելու ուղղությամբ»,-նշել է Արմեն Ղազարյանը:
Ներկայացնելով ռազմավարական ուղղությունները՝ Արմեն Ղազարյանն անդրադարձել է միգրացիոն քաղաքականության իրականացման, զանգվածային ներհոսքերի կառավարման, ինչպես նաև անձնակազմի կարողությունների զարգացման ու թվայնացման գործընթացին։
Միջոցառման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկից հետո արդեն իսկ իրականացված քայլերը, համատեղ գործողությունները, ծրագրի բաղադրիչներն ու ժամանակագրությունը, մի շարք այլ հարցեր։ Ներկայացվել են Հայաստանում միգրացիայի և ապաստանի կառավարման քաղաքականության շրջանակն ու կարողությունների զարգացման ուղղությունները, ՄՔԾ կառուցվածքային նոր միավորների ձևավորումը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և ուղղված է միգրացիայի կառավարման ոլորտում խորքային բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծմանը, գործընթացների թվայնացմանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև