ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել նրա առաջնորդության և համագործակցության համար, որը, նրա խոսքով, ուժեղ հիմք է ստեղծում ապագայում համատեղ անելիքների համար:
Նա ասել է, որ իրենք այստեղ են վերահաստատելու տրանսատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և ավելի ինտեգրված, խաղաղ Հարավային Կովկասի համար:
Իրենք կիսում են հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում են՝ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, հարևանների հետ՝ հաշտ։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են գործընկեր լինել և այս օրը դրա ապացույցն է:

















































