Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Իշխանությունը վերահսկում է ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում է վճռի հրապարակման օրն ու ժամը

Քիչ առաջ «Դատական իշխանություն» պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն, որի համաձայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ:

Սամվել Մայրապետյանը մեզ հաղորդեց …,

«Ես միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները, և որ ես ու ըմտանիքիս անդամները ենթարկվելու ենք բոլոր տեսակի հնարավոր ճնշումներին: Գալով այսօրվա՝ իրավագիտության հետ աղերս չունեցող վճռին, կարող եմ միայն ասել, որ պատահականություն չէ, որ վճիռը տարածվեց հենց այսօր առավոտյան, չնայած որ մինչև այս պահը այն հրապարակված չէ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում: Բանը նրանում է, որ վճիռը պետք է հրապարակվեր դեռևս 2024 թվականի մարտի 20-ին, սակայն, Դատարանի որոշմամբ դատաքննությունը նորից վերսկսվեց՝ իբրև թե գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով: 2024 թվականի ապրիլի 1-ին նշանակված դատական նիստի օրը, սակայն, այդպես էլ Դատարանի համար չպարզաբանվեցին իրենց համար անհրաժեշտ հարցերը և անհասկանալիորեն վճռի հրապարակման օր նշանակվեց ապրիլի 5-ը. կարելի է ենթադրել Փաշինյանի բրյուսելյան այցի օրը՝ PR արդյունք ցուցադրելու համար: Ստացվում է, որ իշխանությունները վերահսկում են ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում են հրապարակման օրն ու ժամը:

Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում:

Տեղի ունեցածին և մասնավորաբար դատարանի վճռին մանրամասն և փաստերով կանդրադառնա իմ փաստաբանական խումբը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում վճռի պատշաճ հրապարակվելուց հետո, որտեղ, սովորաբար, ըստ օրենքի հրապարակվում են դատավճիռները»:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև