Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը հավատարիմ է նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ինքը հավատում է, որ ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ ապագայի իրենց ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես իրենց փոխվստահելի հարաբերությունների հիմնասյուն։















































