ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով, թե Հայաստանին աջակցելու հանձնառությունը վերահաստատել է ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Փաուերի՝ անցյալ շաբաթ Բրյուսելում ինքը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին, երբ նրանք խորացնում են իրենց ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում են իրենց տնտեսությունը և կառուցում պայծառ ապագա»։















































