Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ գոյություն չունի հաջողության պատմություն, որը չի անցել անհաջողությունների պատմություն։
Ըստ Փաշինյանի՝ չկա նման բան, իրենք վերջին հաջողությունն ենր տեսնում, բայց դա ոնց է ծնվել՝ շատերը դա չեն տեսնում։
Փաշինյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ դեպի հաջողություն տանող անհաջողությունները հնարավորինս քիչ լինեն, հնարավորինս պակաս ճակատագրական լինեն, անշրջելի ու անդառնալի չլինեն։


















































