Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Հրկիզել են «Արարատ» գերեզմшնшտունը, որտեղ հուղшրկшվnրվшծ են Սnղnմnն Թեհլիրյшնը, Վիլյամ Սարոյանը

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը, հունվարի կեսից ի վեր հրկիզողների թիրախ է դարձել. ընդհանուր առմամբ տեղի է ունեցել վեց միջադեպ: Վերջինը գրանցվել է ուրբաթ գիշեր, երբ հրկիզվել է ութ ծառ գլխավոր մուտքի մոտ:

Fox 24 News-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Ֆրեզնոյի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը, սակայն որևէ ձերբակալություն տեղի չի ունեցել:

«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովեցուցիչ է տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և անձնապես ինձ համար: Մենք միակ հայկական գերեզմանատունն ենք Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս, մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին՝ միևնույն ժամանակ վառ պահելով բոլոր նրանց հիշատակը, ովքեր թաղված են այստեղ», — ասել է «Արարատ» և «Մասիս Արարատ» հայկական գերեզմանատների գործադիր տնօրեն/ադմինիստրատոր Շերի Մենինգ-Քարթրայթը:

Ըստ նրա՝ իր անձնակազմը և ինքը շատ լուրջ են վերաբերվում այս առաքելությանը, անհնար է գերագնահատել, թե որքան տխուր է այս ամենը իրենց համար:

Հրդեհները գերեզմանատան ամենահին հատվածում են տեղի ունեցել, որը հիմնադրվել է 1885 թվականին: Դարպասներն ու կամարը հստակ վկայում  են, որ գույքը հայկական է:

Կատարվածը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը և չի բացառվում, որ սա կարող է լինել ատելության հողի վրա հանցագործություն:

Այրված ծառերի հեռացման և փոխարինման նախահաշիվը կազմում է մոտավորապես $25,000:

Տնօրենների խորհուրդը վստահ չէ՝ արդյոք ապահովագրությունը կփակի ծախսերը:

cemetery fire photo 1

Facebook
Twitter

Կարդացեք նաև