Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Մխիթար Հայրապետյանը՝ ռnւuшկшն հեռուստաալիքները փшկելու մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՀ-ՌԴ ավելի քան երեք տարի գործող ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին միջկառավարական համաձայնագրում շարադրված են խաղի կանոններ, սակայն չպահպանելու համար որևէ սանկցիայի մեխանիզմ գոյություն չունի։

Ըստ նրա՝ իրենք ստորագրել են փաստաթուղթը՝ ակնկալելով, որ զետեղված կետը՝ առկա խնդիրները կլուծի ու կփակի մտահոգությունները։

«Սակայն, ցավոք, ժամանակի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ փաստաթուղթը չի գործում։ Տխրությամբ ասեմ, որ երկու նախարարության պատվիրակության միջև կոնսուլտացիների երկու փորձերով էլ չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ, օրինակ՝ լրագրողի կամ էքսպերտի կողմից այս կամ այն արտահայտությունը խախտում է որևէ դրույթ»,- հայտնեց նա։

Հայրապետյանը նաև ասաց, որ ՀՀ-ն ունեցել է հստակ պատկերցումներ և տեղեկացրել է, որ այս ձևակերպումներով խախտումներ է տեսել և լուծում են ակնկալում։

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է՝ եթե չի աշխատում համաձայնագիրը, պարտավոր են նոր գործիքակազմով զարգացնել։ Իրենց նպատակը ո՛չ փաստաթղթի խզումն է, ո՛չ էլ հեռուստաալիքներ փակելը։ Նպատակն է՝ կողմերը հավատարիմ մնան փաստաթղթին և իրենք շատ կառուցողական են իրենց վարքագծում։

«Եթե եղել է խախտում, պետք է լինի հետևանք և, օրինակ՝ որոշ հաղորդավարներ պակաս սանձարձակություն կդրսևորեն տվյալ եթերների ընթացքում։ Այո՛, չենք բացառում համաձայնագրի խզումը»,- հավելեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031