Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մենք նոր որակով ու պատրաստվածությամբ ենք իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին․ Արամ Հովհաննիսյանի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

ՀՀ ոստիկանությունից NewDay.am-ին հայտնում են․

Սիրելի՛ ոստիկաններ,
Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի եւ օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության: Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը:
Ոստիկանությունը ժամանակի հրամայականին ընդառաջ մշտապես կատարելագործվել, նորացվել ու արդիականացվել է: Իսկ այսօր արդեն համընդգրկուն, արմատական բարեփոխումների փուլում է, որի նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, արհեստավարժ ու բարեվարք, տեխնիկապես հագեցած ոստիկանություն ունենալն է, և մենք պատվով ու հետևողականությամբ ենք անցնում այդ ճանապարհը։ Մենք նոր որակով ու պատրաստվածությամբ ենք իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին։ Այդ սկզբունքով է զարգանալու նոր Ոստիկանությունը իր հենասյունային չորս ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Համայնքային ոստիկանություն և Ոստիկանության գվարդիա։
Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզնից յուրաքանչյուրին:
Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին, որոնք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են:
Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին. հատկապես նրանց ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը:
Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին, որոնք հարկ եղած դեպքում նաև մարտական առաջադրանք են կատարում մեր երկրի սահմանին:
Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին:
Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն:

Հովհաննիսյան Արամ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031