Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Սամվել Վարդանյանին առաջադրված մեղшդրшնքը լրացվեց․ կшլшնшվորմшն միջնորդություն կներկայացվի․ Ռուբեն Մելիքյան

Այսօր ՔԿ-ի առաջ լրագրողների հետ զրույցում Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ասաց, որ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքով, այդպիսի ծանր հանցագործության մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, ուստի իրենք են հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

Նա նշեց, որ արդեն իրավապահ մարմինները չեն կարող ականջներն ու աչքերը փակել, Սամվել Վարդանյանն էլ մանրամասն ցուցմունք է տվել։ Նա նաև անդրադարձավ նրան, որ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ընդդիմադիրների նկատմամբ գործ, օրինակ, հարուցվում է։

Ըստ Մելիքյանի՝ երեկ 13։10-ից ինքը և իր գործընկերը հրապարակավ իրենց «ճղում էին», որ այսպիսի ահասարսուռ դեպք է տեղի ունեցել, սա քաղաքական պատվերով կատարած այլանդակություն է բանդայի կողմից։

«Չգիտեմ՝ ովքեր են այդ բանդայի մեջ եղել՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հնարավոր է՝ օլիգարխի թիկնապահներ, չեմ կարող ասել՝ կպարզվի»,- ասաց նա։

Մելիքյանը նշեց, որ հոդվածը լրացվել է, որ կարողանան իր վստահորդին կալանավորել։

«Միայն խուլիգանության հիմքով կալանավորում չկա, ուստի նրանք 329 հոդվածի 3-րդ կետով էլ են մեղադրանք առաջադրել, որ կալանավորելու հիմք լինի։ Այսպես ասեմ՝ մեղադրանքը լրացվել է Արմեն Գրիգորյանի և Նարեկ Մալյանի հոդվածով՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է, և խոչընդոտը վերացվել է կալանքի միջնորդություն ներկայացնելով։ Չեմ կարող պաշտոնապես ասել, բայց դրա հավանականությունն այս փաստից հետո, հասկանում եք, թե որքան է»,- հայտնեց Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց նաև, որ Սամվել Վարդանյանն այս պահին Շենգավիթի դատարանում է և որ դատարան միջնորդություն կարող է ներկայացվել ոչ միայն կալանքի, այլև տնային կալանք վարչական հսկողության։

Մելիքյանի խոսքով՝ իրենք չեն ստացել միջնորդությունը, չգիտեն տնային կլինի թե բանտային, և այս գործը 100 տոկոս քաղաքական է, քանի որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունով հենց ուղղորդում ու հանձնարարություն է տրվել իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածում է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։

Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել է։

Ավելի ուշ նրա փաստաբանները տեղեկություն են հրապարակել, թե Սամվել Վարդանյանին երեկ ՔԿ-ից ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար խոշտանգել են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031