Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

AntiFake.am-ի խմբագրությունից NewDay.am-ին հայտնում են․

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը հոդված է հրապարակել «Արմավիր» ՔԿՀ-ից։

Ժողովրդական սլենգում գոյություն ունի «կանցավիկ» արտահայտություն, որը նշանակում է կորցնելու բան չունեցող, իր անխուսափելի վախճանը գիտակցող ու այդ գիտակցման բերումով այլևս որևէ բանից չվախեցող, հետևանքների մասին չմտածող մարդ: Նիկոլը հենց այդ «կանցավիկի» վառ օրինակն է: Նրան այլևս չի հուզում ո՛չ ժողովրդի ու ո՛չ էլ միջազգային հանրության տեսակետը: Վարկանիշը կարող է ընկնել 1%-ից էլ ներքև, Freedom House-ն էլ թող համարի, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, ի՞նչ տարբերություն՝ ով ինչ է ասում, եթե դու էլ չես լինելու վաղը: Կա միայն մեկ նպատակ՝ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հետաձգել այդ «վաղը»:

Այսօրվա իրավական «բեսպրեձելն» ու ոստիկանական ամենաթողությունը հենց այդ հետաձգումն են: Նիկոլը լավ հասկանում է, որ ինչքան շուտ ու խորը ճաքի ՔՊ-ն, այնքան շուտ է ինքը հայտնվելու իրեն արժանի վայրում՝ ցմահ հոդվածով: ՔՊ-ական թիմում վախերն ու ճաքերն ակնհայտ են, բոլորը չէ, որ պատրաստ են կանգնել պատասխանատվության պատի տակ և ուստի անհրաժեշտ է ամեն կերպ մոտիվացնել փոքրիկ ՔՊ-ականներին չհանձնվել ժամանակից շուտ: Պե՞տք է՝ կբանտարկի իրենց քննադատողներին ու վիրավորողներին, պե՞տք է՝ կպատժի հանրային պարսավանքի արժանացողներին: Փողն էլ դե կա ու կա, ամեն ինչ արվում է, որ մի քիչ էլ դիմանան: Պաշտպանության դոզան դարձել է թմրանյութի պես մի բան, որն օրեցօր ավելանում է, փարատելով փոքրիկ ՔՊ-ականների վախերն ու դարձնելով իրենց Նիկոլից կախված «թմրամոլներ»: Սա, իհարկե, լուծում է, բայց խիստ ժամանակավոր: Վախերը գնալով մեծանում են, իսկ «վաղը» անխափան ընթացքով հետզհետե դառնում «այսօր»: Նիկոլը զգում է այդ պրոցեսը ճարպակալված մարմնի ամեն միլիմետրով: Ընդդիմադիրների հանդեպ իրականացված հիստերիկ գործողությունները թելադրված են հենց էդ զգացումով:

Այսօր ես ու մի շարք իմ ընկերներ կալանավորված ենք, բայց քնում ենք հանգիստ, քանի որ չենք վախենում վաղվա օրվանից, իսկ Նիկոլն ու նիկոլիկները վախենում են ու շատ ճիշտ են անում, քանի որ պատմությունը երբեք չի ներում դավաճաններին:

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյան

«Արմավիր» ՔԿՀ

17.04.2024

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031