Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փելոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին կոչ է անում ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։
Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է շատ ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրել և պնդել, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ պետք է ճանապարհ առաջարկվի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։


















































