Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան

Մենք երեկվանից քննարկում ենք՝ ինչ թուղթ հրապարակվեց, որ միտքը ինչ է նշանակում։ Բայց նույնքան կարևոր է արձանագրել, թե ինչպես դա եղավ։ Մեկ բառով՝ նենգաբար։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«ՄԵԿ հոգին նախօրեին այցելելով Տավուշի գյուղեր, ըստ էության, մարդկանց խաբել է՝ տարբեր տեղեր տարբեր կցկտուր բաներ ասելով, հասարակ մարդկանց մոլորեցրել է։ Մինչ աշխատել է « մեր տղան է, մեր հող ու ջրի տղեն ա, հո վատ բան չի անի » կենցաղային նարատիվը, որն ուժեղացնում էին ուղարկվող միսիոներները, նա ադեն գիտեր, թե «ինչ  է անելու իր հող ու ջրի հետ», այնպես, ինչպես Պրահայում գիտեր, թե ինչ է լինելու Արցախի հետ։

Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որը իր վրա վերցրեց պատմական ստորագրություն։ Եվ հիմա լուրջ հարցեր են ձևավորվում ուղղված նրան։

Ինչ վերաբերում է երեկվանից Հ1-ով ու մյուս հարթակներով միակողմանի զիջումները որպես մեծ հաջողություն ներակայացնոց ՔՊ-ականներին, ապա սա իր հերթին առանձին թեմա է։

Տոտալիտար աղանդներում ղեկավարը (քարոզիչը) և հետևորդները սովորաբար ունենում են տարբեր շահեր, պատկերացումներ և հեռանկար։ Այն, ինչը կա ՄԵԿ հոգու պլաններում ակնհայտորեն  հասու չէ իր խմբակցությանը և թիմակիցներին։ Բայց միառժամանակ անում են նույն գործը։ ՄԵԿ հոգին անշուշտ գնալու է, բայց չեմ բացառում, որ նա ուզում է գնալ Հայաստանը դժոխքի վերածած պահին։ Իսկ, արդյոք, սեկտայի շարքերը և տարբեր աստիճանի մենեջները սա լավ են հասկանում։

Փաստն այն է, որ երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. այն պահին, երբ գնում էին իրական հանրային քննարկումներ, ձևակերպվում են շատ լուրջ առաջարկներ, որոնք Հայաստանի դիրքերը կուժեղացնեին։ Ինչո՞ւ այդպես արվեց. Այն պատճառով, որ ՆՐԱՆ պետք էր ոչ թե Հայաստանի դիրքերի ուժեղացում, այլ վաղօրոք ստվերում համաձայնեցված պլանի իրականացում։

Արձանագրենք նաև, որ դժվար պահին հանրությունը համախմբելու փոխարեն իշխանությունը գնաց հանրությունը պառակտելու ճանապարհով։ Բայց նման բան սովորաբար անում է թշնամու իշխանությունը։

ՈՒ նաև հարգելի «արևմտամետներ» չեք զարմանում, թե ինչու է Արևմուտքը այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները։ Իսկ գուցե Բրյուսելներում հենց դա էր համաձայնեցվում՝ զիջումներ, գովասանքի դիմաց»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031