Skip to main content

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի. ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով. ԱԱԾ | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան

Լրահոս

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներից մի քանիսը երեկ բերմшն են ենթшրկվել

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին,  Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները երեկ երեկոյան բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրություն» միաբանության Տելեգրամ ալիքից։

«Իշխանությունը շարունակում է «ամեն գնով» խաղաղության հասնելու իր զազրելի ծրագիրը»,-նշված է միաբանության հայտարարության մեջ։

Դրանից քիչ անց բերման են ենթարկվել նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանն և Հովսեփ Ղազարյանը, որոնք տեղափոխվել են Իջևանի ոստիկանության բաժանմունք:

Ինչպես տեղեկանում ենք «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից, միաբանության անդամները բերման են ենթարկվել Բագրատաշեն տանող ճանապարհին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ Նշվում է, որ բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Խաչատրյանը մեքենան վարել է ճանապարհը փակած քաղաքացիների վրա։

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները:

«Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը՝ մարզային ստորաբաժանման ղեկավարի գլխավորությամբ, այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում»,- նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031