COP29-ին նվիրված ֆորումին Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ըստ Ալիևի՝ Ղազախստանը իրենց դիմեց Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով, իրենք համաձայնվեցին դրան և պայմանավորվեցին, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում։
Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար:


















































