Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք թեև մшhшuшրunւռ չшրչшրшնքների ենթшրկվեցին, հոգու աննկարագրելի տшնջшնքների մատնվեցին, սակայն հաղթանակով պսակվեցին հոգևոր պшտերшզմnւմ. Aravot.am

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՏԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՍՐԲԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Քրիստոսին նվիրումի մի նոր վկայություն հայ ժողովուրդը բերեց Հայոց Ցեղասպանության դժնդակ տարիներին: Այդ ոճիրն իրագործվեց թուրքական իշխանության կողմից: Քրիստոսապաշտ հայորդիք բյուր տառապանքների միջից օրհնություն և փառաբանություն վերառաքելով առ Աստված, չարչարակից եղան Քրիստոսին և մասնակից Տիրոջ Հարության հաղթանակած խորհրդին:

Նրանք Ս.Ղևոնդյանց և Ս.Վարդանանց նմանողությամբ վկայեցին, որ քրիստոնեությունն իբրև ճշմարիտ ու հավիտենական կյանքի կրոն մեր մաշկի գույնի նման մեր էության հետ է միավորվել:

Նրանք մեծաձայն գոչումով վկայեցին իրենց անխախտ հավատքը՝ Պողոս Առաքյալի հետ միասին հայտարարելով, թե ո՛չ ոք չի կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. ո՛չ նեղությունը, ո՛չ անձկությունը, ո՛չ հալածանքը, ո՛չ սովը, ո՛չ մերկությունը, ո՛չ վտանգը, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ստորին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստուծո սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Հռոմ. 8:35-39):

Նրանք իրենց հավատքի հայր և երկրորդ Լուսավորիչ՝ Ս.Գրիգորի տառապանքները մարմնապես կրեցին, դրանով խոստովանելու համար, որ իրենք են նրա հարազատ զավակները, և նրա հավատքի աներկյուղ ջահակիրները: Եվ ամենայն համբերատարությամբ հանձն առան անմարդկային տանջանքների մատնվել, սովի, ծարավի, հիվանդության և բազում այլ նեղությունների ենթարկվել, աննկարագրելի չարչարանքներ կրել, և այդ բոլորն ընդունեցին անտեղիտալի քաջությամբ, որովհետև հետևորդներն էին Քրիստոսի. «Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի Արքայությունը» (Մտթ. 5:11):

Նրանք ամեն տեսակի անարգանքներ կրեցին, բայց անսասան մնացին, որովհետև լսում էին Տիրոջ խոսքը, որ քաղցրաձայն հնչում էր իրենց սրտերում. «Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդները լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը» (Մտթ. 5:12):

Նրանք թեև մահասարսուռ չարչարանքների ենթարկվեցին, հոգու աննկարագրելի տանջանքների մատնվեցին, սակայն հաղթանակով պսակվեցին հոգևոր պատերազմում, քանզի հաստատուն մնացին Տիրոջ խոսքին. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. 10:28):

Եղեռնահար Սուրբ նահատակները հավիտենապես փառավորվում են Աստուծո աջ կողմում, քանզի ուրանալով իրենց անձերը՝ հետևեցին Տիրոջը: Ավելին՝ իրենց երկրավոր կյանքում ճշմարտապես հավատացին Քրիստոսի անսուտ խոստմանը, թե՝ «Ես եմ հարությունը և կյանքը: Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11:25):

Եվ մարդկանց առաջ չամաչեցին Հիսուս Քրիստոսին իբրև իրենց Տեր և Աստված դավանել, և Փառաց Տերը Քրիստոս այսօր երկնքում փառավորում է նրանց Աստուծո և հրեշտակների առաջ: Այսօր նրանք հավիտենականության մեջ որպես հաղթականներ ու մահից կյանքի կոչվածներ, բացականչում են ասելով. «Որտե՞ղ է, մա՛հ, քո հաղթանակը, որտե՞ղ է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:54): Video Player


Aravot.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031