Այս պահին անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Երևանում։
Երևանում և մարզերում քաղաքացիները փողոցներ են փակում։ Բոլոր տեղերում քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան։
Փակ է Երևանի Չարենց փողոցը։ Ոստիկանները ցուցարարների ժամանակ տվեցին՝ փողոցը բացելու։
Քաղաքացիներին էին միացել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ Հայաստանում փակ է Գորիս-Կապան ճանապարհը, Ճակատեն-Կապան ավտոճանապարհը, ՀՀ իշխանություններն ու ոստիկանությունը չր կարողանում բացել այդ ճանապարհները ՀՀ քաղաքացիների համար։ Նրանք կարողանում են միայն բիրտ ուժ կիրառել անպաշտպան կանանց նկատմամբ։
Ոստիկանական ուժերը բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։















































