Այսօր վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, Երևանում փակվել են փողոցներ։
Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան՝ այդկերպ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիներին։
Իրազեկման ինքնաբուխ ակցիա է իրականացվել նաև Դավթաշենում։
Ակցիայի մասնակիցները պաստառներով դուրս են եկել փողոց ու փակ պահել այն։


















































